18.05.2012|
10:52
Երևանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տոնակատարության շրջանակներում, 5-րդ անգամ հյուրընկալել էր իտալահայ անվանի գրող ԱՆՏՈՆԻԱ ԱՐՍԼԱՆԻՆ: Այդ օրերին նա իր ընթերցողների, հայ մտավորականների և պետական պաշտոնյաների հետ ունեցավ բազմաթիվ հանդիպումներ: Նրան մշտապես ուղեկցում էր «Արտույտների ագարակը» և «Զմյուռնիայի ճանապարհը» վեպերի թարգմանիչ, բանասիրության դոկտոր, Վենետիկի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանը, որի բարձր պրոֆեսիոնալիզմը և բարեխիղճ, սրտացավ աշխատանքը ապրիլի 24-ին «Զանգակ» հրատարակչատանը կայացած հանդիպման ժամանակ կարևորեց հենց ինքը` Անտոնիա Արսլանը: Հուրախություն բոլորիս, փաստենք, որ առաջիկայում Սոնա Հարությունյանը հայերեն կթարգմանի նաև Արսլանի նոր վեպը` «Մշո գիրքը», որն արդեն մեծ տարածում է գտել Իտալիայում` երկու ամսում հրատարակվելով չորս անգամ: